Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները համատեղ կայցելեն Դոնբասի շփման գիծ

15-01-2022 16:27

Deutsche Welle-ն տեղեկացնում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը և Ֆրանսիայի իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանը մտադիր են մոտ ժամանակահատվածում այցելել Դոնբասի շփման գիծ: Այցի հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն նշվում է, որ հնարավոր է իրականացնել ոչ ուշ քան փետրվարին: «Տիկին Բերբոկը սկզբում կուղևորվի Ուկրաինա ԱԳ նախարարի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցի շրջանակում: Այնուհետև կնախապատրաստվի ֆրանս-գերմանական համատեղ այց շփման գիծ»,-հայտնել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հունվարի 17-ին կայցելի Կիև, կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

Lragir.am,
15-01-2022 16:27