Հույս ունեմ, որ Հայաստանի որևէ իշխանություն փորձ չի անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը․ Արարատ Միրզոյան

19-01-2022 17:23

«Ուզում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տալ վերընթերցել ՀՀ կառավարության ծրագիրը: Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է ՀՀ կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության շուրջ»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավելեց․ «Երբևէ հույս ունեմ, որ պարագայում էլ Հայաստանի որևէ իշխանություն որևէ փորձ անգամ չի անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»:

Lragir.am,
19-01-2022 17:23