Առայժմ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը ձևավորված չէ, ժամկետների մասին հստակություն չկա․ Արարատ Միրզոյան

19-01-2022 17:58

Առայժմ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը ձևավորված չէ, ժամկետների մասին հստակություն չկա: Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել: Այդ մասին և մենք ենք հրապարակային դիրքորոշում հայտնել, և նաև ռուսական կողմը: Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ և համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում»,- հավելեց Միրզոյանը:

Lragir.am,
19-01-2022 17:58