Հայելային հետքաշման դեպքում որևէ գյուղ, ճանապարհ և այլն անպաշտպան չի մնա․ Արարատ Միրզոյան

19-01-2022 18:27

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ դիմեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:․«Դուք նշեցիք զորքերի հայելային հետքաշման մասին, որը փաթեթով ներկայացրել եք Ադրբեջանին: Հայելային հետքաշման մասին խոսելիս՝ մենք խոսում ենք մինչև 2020 թվականի դեկտեմբերը եղած իրավիճակի, 2021-ի մայիսի դրությամբ իրավիճակի, թե՞ 2021-ի նոյեմբերի իրավիճակի մասին»: Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց․ «Շատ դետալներ չեմ կարող բացել, իմ ներկայացրած փաթեթում հանգամանալից ներկայացված են մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որևէ գյուղ, ճանապարհ և այլն անպաշտպան չի մնա: Միայն կարող եմ ասել, որ խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ այդ գործընթացի համար որպես հիմք ընդունելու: Այո, հետքաշման համարն որպես հիմք քննարկվում է խորհրդային Հայաստանի և խորհրդային Ադրբեջանի միջև սահմանագիծը»:

Lragir.am,
19-01-2022 18:27