Հանկարծ թաքնված կուսակցականի այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն գա ու զեկուցի, ենթադրենք, այլ երկրների ազդեցության գործակալներին․ Նիկոլ Փաշինյան

19-01-2022 18:43

«Ռուբեն Ռուբինյանին ես եմ լիազորել և կրում եմ պատասխանատվությունը, և կրելու եմ պատասխանատվությունը»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին: «Անկախ նրանից, ով կբանակցի, ով կլինի բանակցողի կարգավիճակում, պարզ է, որ պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում եմ անձամբ ես: Ինչի՞ մասին եք խոսում, ով ուզում է լինի: Եվ ես Ռուբեն Ռուբինյանին օժտել եմ նաև այդ լիազորություններով՝ հաշվի առնելով անհրաժեշտությունը, որ ես այնտեղ նրա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը պիտի կրեմ: Եվ ես այդպես վարվել եմ, որ հանկարծ մի հատ գաղտնի թաքնված կուսակցականի այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն գա ու զեկուցի, ենթադրենք, այլ երկրների ազդեցության գործակալներին»,- ասաց Փաշինյանը:

Lragir.am,
19-01-2022 18:43