Զելենսկին Ստոլտենբերգի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հնարավոր մասնակցության հարցը

19-01-2022 20:15

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Քննարկել ենք ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները և դրանում Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը: Բաց դռների քաղաքականությունն անփոփոխ է մնում»,- գրել է նա: Զելենսկին հայտնել է նաև, որ Ստոլտենբերգի հետ տեղեկատվություն են փոխանակել Եվրոպայում կայունության համար անհրաժեշտ դիվանագիտական ջանքերի վերաբերյալ:

Lragir.am,
19-01-2022 20:15