Արցախի հարցը ժողովրդի իրավունքի հարց է, այդտեղ որևէ տարածքային հարց չկա, տարածքային հավակնություններ չկան․ Արարատ Միրզոյան

19-01-2022 20:09

Հայաստանի Հանրապետությունը մեկ անգամ արդեն որդեգրել է դիրքորոշում այն մասին, որ Արցախի հարցը ժողովրդի իրավունքի հարց է, այդտեղ որևէ տարածքային հարց չկա, տարածքային հավակնություններ չկան: Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց՝ եթե Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախի կարգավիճակի հարցով բանակցություններ տեղի չեն ունենում, միաժամանակ, տեղի է ունենում, այսպես կոչված, դելիմիտացիա-դեմարկացիայի սկիզբ, հայկական կողմը չի հայտարարում, որ խնդիր է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, հետագայում հայկական կողմի համար խնդիր չի՞ առաջանալու: Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց․ «Ես ասել եմ,որ մեզ համար խնդիրը երբեք չի եղել տարածքային հարց, մեր համար դա եղել է դա իրավունքի հարց, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի հարց: Առջևում քննարկումներ ու բանակցություններ են, որոնք ամենևին էլ հեշտ չեն»:

Lragir.am,
19-01-2022 20:09