related topics
Մայրաքաղաքում հունվարի 19-ի երեկոյան ժամերին, հունվարի 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 20-ին՝ կեսօրից հետո, հունվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 19-ի ցերեկը, հունվարի 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Հունվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-ի և 22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով: Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 20-ին՝ ձյուն: