Ֆլայ Արնան հայտարարում է բաց դռների օր բորդուղեկցորդների ընդունելության համար  

20-01-2022 15:21

«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ»  ավիաընկերությունը հայտարարում է բաց դռների օր հունվարի 29-ին, ժամը 12:00-ից մինչև երեկոյան 18:00-ն Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում բորդուղեկցորդների աշխատանքի ընդունման մրցույթ: Բաց դռների օրը նպատակ ունի ավիաընկերության թիմին միանալու ցանկություն ունեցող և բորդուղեկցորդի հաստիքով հետաքրքրված թեկնածուներին հանդիպել համապատասխան մասնագետներին եւ տեղում ծանոթանալ մանրամասներին: Հետաքրքրված թեկնածուները կարող են նաև ուղարկել  իրենց դիմում-հայտը Ֆլայ Արնայի կայքի  կարիերայի բաժին: Ֆլայ Արնա ավիաընկերությունը ստեղծվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության հետ  համատեղ: Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Նորաստեղծ ավիաուղիները գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց  հարմարավետություն և հուսալիություն:

Lragir.am,
20-01-2022 15:21