Տարթև-Աղվանի ավտոճանապարհի Վերին Խոտանանի հատվածը դժվարանցանելի է

20-01-2022 17:22

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Անիի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհին և Քեթիի, Ջաջուռի լեռնանցքներում բուք է: Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Բաղրամյանի, տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Տարթև-Աղվանի ավտոճանապարհի Վերին Խոտանանի հատվածը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Lragir.am,
20-01-2022 17:22