related topics
Իրանի պետական գազային ընկերությունը (NIGC) հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Թուրքիա մատակարարվող բնական գազը 10 օրով դադարեցվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, հայտնում է rudaw.net-ը: Իրանի պետական գազային ընկերության (NIGC) հաղորդմամբ՝ Գյուրբուլաքի անցակետից Թուրքիա մատակարարվող գազի դադարեցումը պայմանավորված է տեխնիկական խնդիրներով: