Տոյվո Կլաարը տարածաշրջանային այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

20-01-2022 18:17

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ուկրաինայում և Կիպրոսում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնի հետ տարածաշրջանային այցի շրջանակներում կլինի Հայաստանում և Ադրբեջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոյվո Կլաարն այդ մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ում: «Բրյուսելյան հանդիպումների արդյունքներով հաճելի է Իզաբել Դյումոնի և գործընկերներիս հետ համատեղ այցով վերադառնալ տարածաշրջան: Անհամբեր սպասում եմ բովանդակալից հանդիպման Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ առաջիկա օրերին»,-նշել է Տոյվո Կլաարը:

Lragir.am,
20-01-2022 18:17