«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը բերման է ենթարկվել

20-01-2022 19:44

ՀՀ արդարադատության նախարարությունը հաստատում է՝«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը բերման է ենթարկվել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին նախարարությունից՝ չմանրամասնելով, թե ինչ գործի շրջանակներում է բերման ենթարկվել Սարգսյանը: Նշենք, որ տարածված տեսանյութերի համաձայն՝ Սարգսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ ծառայողների կողմից: «Փաստինֆո»-ն փորձել է կապ հաստատել ԱԱԾ լրատվական ծառայության հետ, սակայն կառույցն ինչպես միշտ՝ անհաղորդ է:

Lragir.am,
20-01-2022 19:44