Զելենսկին դիմել է Բայդենին Ռուսաստանի մասին նրա խոսքերից հետո

20-01-2022 21:39

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում մեկնաբանել է ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի խոսքերը «ռուսական փոքր ագրեսիայի» մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ռուսական «ՌԻԱ- Նովոստի»-ն: Իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահն ասել էր, որ Ռուսաստանի փոքր ներխուժումն Ուկրաինա կարող է ավելի զուսպ արձագանք առաջացնել Վաշինգտոնի և դաշնակիցների կողմից, քան լայնամասշտաբը: Վերջին սցենարը, ինչպես այն ժամանակ սպառնացել էր Բայդենը, Ռուսաստանի համար «աղետի» կվերածվեր: «Մենք ցանկանում ենք հիշեցնել մեծ պետություններին, որ չկան մանր ագրեսիաներ և չկան փոքր ժողովուրդներ: Ինչպես չեն լինում նաև աննշան զոհեր ու փոքր վիշտ հարազատների կորուստից», – գրել է Զելենսկին: Իր հրապարակման վերջում Ուկրաինայի ղեկավարը ստորագրել է որպես «մեծ տերության նախագահ»:

Lragir.am,
20-01-2022 21:39