Մոլդովայի նախագահը դիմել է ժողովրդին գազի ճգնաժամի թեմայով

20-01-2022 21:19

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հանրապետության բնակչությանը կոչ է արել սովորել ռացիոնալ սպառել էներգիան ճգնաժամի պայմաններում, քանի որ կառավարությունը չի կարող ամբողջությամբ փոխհատուցել սակագների բարձրացումը, տեղեկացնում է ՌԻԱ- Նովոստին: Հունվարին «Մոլդովագազ» ընկերությունը դժվարությունների է բախվել «Գազպրոմին» հաջորդ վճարումը մարելու հարցում, քանի որ գազի սակագինը հազար խորանարդ մետրի համար 450 դոլարից հասել է 646 դոլարի: Խնդիրը լուծելու համար հանրապետության խորհրդարանը 60 օրով արտակարգ դրություն է մտցրել: Սպասվում է, որ փետրվարի 1-ից գազի սակագինը կարող է բարձրանալ 30%-ով: «Գազի և, համապատասխանաբար, այլ էներգակիրների թանկացումը ծանր բեռ է դրել կենցաղային սպառողների, տնտեսության և պետության վրա, մենք ամբողջովին կախված ենք տարածաշրջանի շուկայական գներից, և այսօր շուկայում իրավիճակը հետևյալն է. մենք պետք է սովորենք էներգիան ավելի ռացիոնալ սպառել, մեզ անհրաժեշտ է տների ջերմամեկուսացում, որտեղ մենք ապրում ենք, պետք է էներգիա խնայել հանրային հաստատություններում: Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք նվազեցնել ջեռուցման և լույսի ծախսերը»,- իր ֆեյսբուքյան  ուղերձում գրել է Սանդուն:

Lragir.am,
20-01-2022 21:19