Էրդողանը փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա

20-01-2022 21:54

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր այցը Ուկրաինա կկայանա փետրվարի սկզբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր առաջիկա շաբաթներին Էրդողանի՝ Ուկրաինա նախատեսվող այցի մասին: Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Էրդողանը նաև հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու և լուծելու առկա տարաձայնությունները: «Հաջորդ ամսվա սկզբին ես նախատեսում եմ այց Ուկրաինա»,- հայտարարել է Էրդողանը մամուլի ասուլիսում:

Lragir.am,
20-01-2022 21:54