Այս պահին Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

24-01-2022 11:21

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարությունը տարածել, որում նշված է․ Կարևորելով արցախցիների կայուն զբաղվածության ապահովումն ու Արցախում առկա թափուր հաստիքների վերաբերյալ իրազեկումը՝ տեղեկացնում ենք, որ այս պահին Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր: Աշխատանք առաջարկող կազմակերպությունների, թափուր հաստիքների, աշխատավարձի չափի և այլնի մասին կարող եք տեղեկանալ այս հղմամբ՝ https://bit.ly/3nRI1xy

Lragir.am,
24-01-2022 11:21