Ուկրաինայի արտաքին հետախուզությունը սովորել է արդյունավետորեն հակազդել արտաքին ագրեսիային, և ժամանակն է անցնել հարձակողական գործողությունների՝ երկրի ազգային շահերը պաշտպանելու համար: Այս մասին Ուկրաինայի արտաքին հետախուզության օրվան նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Այսօր մեր պետությունը բախվում է ծայրահեղ վտանգավոր սպառնալիքների, մասնավորապես՝ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միասնությանը վտանգավոր սպառնալիքների: Այս վճռորոշ ժամանակաշրջանում արդյունավետ հետախուզությունը չափազանց կարևոր դեր է խաղում, մենք սովորել ենք բավականին արդյունավետ կերպով զսպել և հակազդել արտաքին ագրեսիան: Վստահ եմ, որ ժամանակն է անցնել հարձակողական գործողությունների՝ պաշտպանելու մեր ազգային շահերը»,- ասել է նախագահը: