Լիտվան եւ Լատվիան ամերիկյան Stinger զենիթահրթիռային համալիրներ կմատակարարեն Ուկրաինային

24-01-2022 17:32

Լիտվան Ուկրաինայի բանակին ամերիկյան Stinger փոխադրովի զենիթահրթիռային համալիրներ (ՓԶՀՀ) կհատկացնի, քանի որ Ռուսաստանն ուժեր Է կենտրոնացնում ուկրաինական սահանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հաղորդել Է Լիտվայի պաշտպանության նախարարությունը: Այդ նույն ՓԶՀՀ-ներն Ուկրաինային կհատկացնի նաեւ Լիտվան, իսկ Էստոնիան պլանավորում Է տալ Javelin ամերիկյան հակատանկային հրթիռային համալիրներ (ՀՏՀՀ): Այդ օգնությունը տրամադրվում Է ԱՄՆ-ում արտադրված սարքավորումը երրորդ երկիր հանձնելու՝ ԱՄՆ-ի կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո: «Անկեղծորեն հույս ունենք, որ այդ սպառազինությունն Ուկրաինան չի օգտագործի: Բալթյան երկրները հորդորում են Ռուսաստանին՝ դադարեցնել ագրեսիվ եւ անպատասխանատու գործելակերպը»,-հայտարարել Է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը: Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով Վաշինգտոնի պաշտոնատար անձանց, հաղորդել Է, որ Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան ստացել են Ուկրաինային Javelin Stinger զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու ԱՄՆ-ի թույլտվությունը:

Lragir.am,
24-01-2022 17:32