Ձեռք ենք բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ. Երևանի քաղաքապետ

24-01-2022 18:02

«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթացքում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել ձեռք բերված նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման խնդիրներն ու ապահովել շարժակազմի հերթական խմբաքանակի շահագործումը: «Մենք ձեռք ենք բերել 211 ավտոբուս, բայց երբ քաղաքում շրջում ենք, տեսնում ենք, որ տարբեր կանգառներում կուտակված մարդիկ կան: Տրամաբանություն չկա: Ձեռք ենք բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ»,–նշել է քաղաքապետը:

Lragir.am,
24-01-2022 18:02