Զինվորական երդման արարողություն

24-01-2022 18:50

N զորամասում հունվարի 24-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:  Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել ծառայության ընթացքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Lragir.am,
24-01-2022 18:50