Ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սամանադրական փոփոխություններ պետք է իրականացվեն․ Վարչապետ

24-01-2022 20:39

Այն, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ձևավորվում, ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սամանադրական փոփոխություններ պետք է իրականացվեն: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հետևաբար, հարց կարող է ծագել՝ իսկ ինչո՞ւ եք ստեղծում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով: Եթե շատ պարզ ասեմ՝ մենք խնդիր ունենք 4 տարվա գործունեությունից հետո աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը և տեսնել, թե ինչ լավարկման տեղեր և հնարավորություններ կան: Կամ Սահմանադրության աուդիտի առումով գուցե օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնենք»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ դրա արդյունքում պետք է ի վերջո որոշել՝ գնո՞ւմ ենք Սահմանադրական փոփոխությունների, թե ոչ: Դրանից հետո միայն քաղաքական որոշումներ կլինեն: Հարցին, թե հնարավո՞ր է խորհրդարանական կառավարման համակարգը փոխվի, Փաշինյանն ասաց, որ իր անձնական համոզմունքն այն է, որ կառավարման համակարգը չպետք է փոխվի:

Lragir.am,
24-01-2022 20:39