Բաքուն փոխանցել է մեկ հայ զինծառայողի աճյուն

24-01-2022 20:51

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր՝ հուվարի 24-ին, փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հյուսիսարևելյան թևում` Մատաղիսի ուղղությամբ: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ, որոնումներն այստեղ արդյունք չեն տվել, փոխարենը` հետկեսօրին Ադրբեջանը Շուշիում ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և հաստատվել է ընդհանուր 1707 աճյուն:

Lragir.am,
24-01-2022 20:51