ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել․ Փաշինյան

24-01-2022 21:41

Այսօր հրավիրած առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը հրաժարվի Հայ դատից, ճանաչի Կարսի պայմանագրով հաստատված սահմաններն ու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: «Հարցեր կան, որոնք իսկապես շատ տարօրինակ են, ինչո՞ւ, որովհետև ՀՀ-ն երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել: Ավելին, օրինակ, 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջ ու տարածքային հավակնություններ չունի: Եվ ըստ էության այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը, այսինքն՝ Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականություն չի եղել: Եվ ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Եվ մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվել»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ Ցեղասպանության ճանաչման մասին դիրքորոշումը արտահայտված է ՀՀ կառավարության ծրագրում:

Lragir.am,
24-01-2022 21:41