Մենք զինված ուժերի առաջ խնդիր չենք դնելու տարածքներ նվաճելու․ Նիկոլ Փաշինյան

24-01-2022 22:21

«Հայաստանի Հանրապետությունը հստակ արձանագրում է, որ մենք զինված ուժերի առաջ խնդիր չենք դնելու տարածքներ նվաճելու, այլ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է մեր զինված ուժերի խնդիրը»,- այսօր հրավիրած առցանց ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ մենք մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա: Շատ կարևոր է, որ մեր նաև խաղաղության օրակարգով, նաև արտաքին քաղաքականությամբ կարողանանք թեթևացնել և ոչ թե ծանրացնել Հայաստանի բանակի և զինված ուժերի դերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բանակը պետք է լինի խաղաղ դարաշրջան բացելու արտահայտիչ: Փաշինյանի խոսքով՝ կառավարության ծրագրում հստակ արձանագրվել է ռազմավարությունը, թե ինչ նպատակ ու խնդիր է դրվել ու դրվելու բարեփոխվող բանակի առաջ: «Երկու ուղղություն եմ ուզում նշել՝ առաջինը մենք պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը: Մենք ամենօրյա ռեժիմով պետք է գնանք դրան»,- հավելեց նա:

Lragir.am,
24-01-2022 22:21