Պուտինի անգնահատելի ծառայությունը ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին

24-01-2022 22:40

Ռուսաստան-Ուկրաինա լարվածության եւ ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին Մոսկվայի վերջնագրի ֆոնին տեղի է ունենում Արեւմուտքի համախմբում: Թրամփի նախագահության օրոք «ցրված» ՆԱՏՕ-ն նոր շունչ է ստացել: ՆԱՏՕ-ի չընդլայնվելու Մոսկվայի պահանջներին ի պատասխան տեղի է ունենում ԱՄՆ-ի ու Դաշինքի սպառազինության եւ ստորաբաժանումների տեղակայում Արեւելյան Եվրոպայում եւ մասնավորապես Ուկրաինայում, այսինքն՝ տեղի է ունենում յուրատեսակ «ընդլայնում»: Եվրոպայի մի շարք երկրների՝ ՌԴ հանդեպ լոյալ ղեկավարների համար դժվարանում է նախկին պրոռուսական լոբբինգը: Եթե արեւմտյան ուղղությամբ Մոսկվան իր հակաարեւմտյան քաղաքականությամբ ստացավ այս արդյունքը, հարավային ուղղությամբ ՌԴ-ն ինքն է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի առջեւ բացել ճանապարհը՝ Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ պլանավորված արշավով: Ռուսաստանցի շատ փորձագետներ, որոնց դավադրապաշտության մեջ դժվար է կասկածել, գտնում են, որ Կրեմլն այսպիսով ծառայություն է մատուցում Արեւմուտքին ուղիղ իմաստով: Ռուսական ներկայիս «իսթեբլիշմենտի» գերակշիռ մասն իրենց ընտանիքները եւ գողոնը վաղուց «արտահանել» են Արեւմուտքի երկրներ: Արեւմուտքի հանդեպ Կրեմլի վարչակարգի պահվածքը այդ փորձագետները բացատրում են վարչակարգի «էդիպոսյան» բարդույթներով:

Lragir.am,
24-01-2022 22:40