Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը

27-01-2022 17:34

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարդու իրավունքների պաշտպան Վ. Քոչարյան – Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վ. Հովակիմյան – Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Է. Մարուքյան – «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մ. Մելքոնյան – «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Ա. Սաքունց – «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տ. Եգորյան – «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դ. Իոաննիսյան – «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

Lragir.am,
27-01-2022 17:34