Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 4 դեղաչափով

28-01-2022 13:05

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 4 դեղաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասաց լրագրողների հարցերին ի պատասխան, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփվելուց հետո, որը վարակվել է կորոնավիրուսով, Գրիգորյանը թեստ հանձնե՞լ է: Փոխվարչապետը հայտնեց՝ ինքը թեստ հանձնել է, արդյունքը բացասական է: «Ես հիվանդացել եմ, լավացել եմ, պատվաստվել եմ, կրկին եմ պատվաստվել»,-ասաց Գրիգորյանը: Հարցին՝ երրո՞րդ դեղաչափով, Գրիգորյանը պատասխանեց՝ չորրորդ: Ընդ որում, Գրիգորյանը առաջին պատվաստումը (երկու դեղաչափ-հեղ.) ստացել է մի պատվաստանյութով, երկրորդը՝ այլ պատվաստանյութով:

Lragir.am,
28-01-2022 13:05