related topics
Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհավորական խոսք է հղել Բանակի օրվա առթիվ: «Այսօր հայոց բանակի օրն է, այլ խոսքով՝ մեր ժողովրդի ու հայրենիքի պաշտպանության, անվտանգության, արժանապատվության ու հզորության օրը: Եկե՛ք, աղոթենք մեր բանակի համար. եկե՛ք, զորավիգ կանգնենք մեր բանակին: Հայոց բանակի հզորացումը հայրենիքի ու մեր ազգի՛ հզորացումն է», նշել է Արամ Ա. Կաթողիկոսը: