Ռոնալդուն հայկական անվանումով բրենդի հագուստ է կրել ԱՄԷ վարչապետի և թագաժառանգ շեյխի հետ հանդիպմանը

28-01-2022 16:08

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի և թագաժառանգ շեյխի հետ հանդիպմանը ներկայացել է հայկական անվանումով` AZAT MARD բրենդի հուդիով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումի և թագաժառանգ Շեյխ Համդան բին Մուհամեդի հետ հանդիպել է Դուբայում: AZAT MARD-ը տղամարդկանց հագուստի բրենդ է: Համահիմնադիրներն են Գարեն Չոբանյանը և Նիլ Մալհոտրան: Բրենդը հիմնադրվել 2018 թվականին: Չոբանյանը նախկին ֆուտբոլիստ է, իսկ  Մալհոտրան նորաձևության մենեջմենթի աստիճան է ստացել Միլանի հեղինակավոր Istituto Marangoni  նորաձևության տնից: Բրենդի կայքում նշվում է, որ այն նոր նախապատմությունների, մշակույթների և փորձառությունների խառնուրդն է, որ տպավորել է երիտասարդներին և ոգեշնչել նրանց ստեղծել AZAT MARD-ը:

Lragir.am,
28-01-2022 16:08