Պուտինը խոստովանեց, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մերժել են Կրեմլի պահանջները

28-01-2022 20:16

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն իրենց պատասխաններում անտեսել են Ռուսաստանի համար առանցքային պահերը, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ-ն: ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի պատասխաններում այդպես էլ հաշվի չեն առնվել Ռուսաստանի մտահոգությունները, որոնք կապված են ՆԱՏՕ-ի ընդլայնման, ռուսական սահմանների մոտ հարվածային համակարգերի տեղակայման, ինչպես նաեւ վերադարձը Եվրոպայում ՆԱՏՕ-ի 1997-ի ռազմական պոտենցիալին, ասվում է հաղորդագրության մեջ:  

Lragir.am,
28-01-2022 20:16