Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փորոցի խաչմերուկում միջադեպի գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

06-05-2022 17:02

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ,  խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անվադողերով փակել են նշված ճանապարհը, այնուհետև հրկիզել դրանք: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, զննության են ենթարկվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ցուցարարներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու  և վերջիններիս  արարքին ևս գնահատական տալու ուղղությամբ:

Lragir.am,
06-05-2022 17:02