ԱՄՆ պաշտպանության նախարարը փետրվարի 18-ից ի վեր առաջին անգամ խոսել է Շոյգուի հետ

13-05-2022 20:42

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մայիսի 13-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Բանակցությունների ընթացքում Օսթինը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում և ընդգծել կապի պահպանման կարևորությունը: Այդ մասին գրում է Reuters-ը: Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի խոսքով՝ սա Օսթինի առաջին զրույցն էր Շոյգուի հետ փետրվարի 18-ից ի վեր: ԱՄՆ ՊՆ-ն հայտնել էր, որ կապը երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջեւ խզվել էր, եւ ՌԴ ռազմական ղեկավարությունը չէր պատասխանում զանգերին: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Շոյգուն և Օսթինը քննարկել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Lragir.am,
13-05-2022 20:42