Ֆինլանդիայի նախագահը Բայդենի հետ քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

13-05-2022 20:42

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ու Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը համատեղ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին Ֆինլանդիայի նախագահը տեղեկացրել է «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ: «Ես խոսեցի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հաջորդ քայլերի մասին: Ֆինլանդիան խորապես բարձր է գնահատում ԱՄՆ-ի ամբողջ անհրաժեշտ աջակցությունը»,- նշել է Սաուլի Նիինիստոն: Նա նշել է, որ համատեղ հեռախոսազրույցի ընթացքում իրենք խորը մտահոգությունն են հայտնել  Ուկրաինայի պատերազմի առնչությամբ:

Lragir.am,
13-05-2022 20:42