Ռուսաստանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը Ֆինլանդիա

13-05-2022 21:31

Մայիսի 14-ից Ռուսաստանից Ֆինլանդիա էլեկտրաէներգիայի արտահանումը կդադարեցվի: Ռուսական Ինտեր ՌԱՕ էներգետիկ ընկերության տվյալներով՝ մատակարարումները դադարեցվել են մայիսի 6-ից Nord Pool էներգաբորսայում վաճառվող էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների բացակայության պատճառով: Այս հայտարարությունն արվել է Ֆինլանդիայի իշխանությունների՝ ՆԱՏՕ-ին միանալու մտադրության մասին հայտարարելու հաջորդ օրը: Ֆինլանդիան Ռուսաստանից գնում է իրեն անհրաժեշտ էլեկտրաէներգիայի միայն 10%-ը: Ֆիննական ցանցի օպերատոր Fingrid-ը չի մեկնաբանում Ռուսաստանից էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու մասին պնդումները, սակայն հայտնում է, որ երկիրը կլրացնի պակասուրդը Շվեդիայից մատակարարումների և Ֆինլանդիայում արտադրության ավելացման միջոցով:

Lragir.am,
13-05-2022 21:31