Պենտագոնը կարող է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը

14-05-2022 08:01

Եթե ​​Սենատը չհաստատի Կիևին օգնություն տրամադրելու նախագիծը, Պենտագոնը կարող է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Քիրբին ասել է, որ ԱՄՆ Սենատը պետք է հաստատի ևս 40 միլիարդ դոլարի օգնությունը մինչև մայիսի 19-ը: Այս դեպքում ԱՄՆ-ից ռազմական օգնությունը կլինի անխափան: «Եթե մենք շուտով լիազորություններ չստանանք, կլինի ժամանակաշրջան, որի ընթացքում ոչինչ չի փոխանցվի: Եվ մենք կցանկանայինք վստահ լինել, որ դրանից հնարավոր է խուսափել», – ասել է Քիրբին: Հիշեցնենք, որ Սենատում քվեարկությունը հետաձգվել է հանրապետական սենատորներից մեկի պահանջով:

Lragir.am,
14-05-2022 08:01