Ռուսաստանի նոր պլաններն Ուկրաինայում

14-05-2022 08:22

Ռուսաստանը մտել է Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի երրորդ փուլը և պատրաստվում է երկարաժամկետ մարտերի: Այս մասին Համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է ներքին գործերի նախարարի խորհրդական Վիկտոր Անդրուսիվը: Անդրուսիվը նշել է, որ առաջին փուլը Ուկրաինան «մի քանի օրում» գրավելու փորձ էր, երկրորդը՝ արևելքում Ուկրաինայի պաշտպանության ուժերի մեծ շրջափակում իրականացնելը, սակայն դրանք չեն իրագործվել: «Հիմա եկել է երրորդ փուլը, երբ նրանք սկսում են պատրաստվել պաշտպանելու այն գիծը, որտեղ կանգ են առել, ինչը ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են երկարատեւ պատերազմի: Նրանց հաշվարկն այն է, որ պատերազմի առաջացրած ճգնաժամը Արեւմուտքին կստիպի բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, և Արևմուտքը կփորձի մեզ ինչ-որ բանի հետ փոխանակել», ասել է նա:

Lragir.am,
14-05-2022 08:22