Ադրբեջանիցներն այսօր փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս

17-05-2022 00:20

Ադրբեջանիցներն այսօր փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս: Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Մարտիրոս Հակոբյանը, ով բնակություն է հաստատել Արցախի Աղավնո համայնքում: «Մենք հենց հիմա գնում ենք իրենց հետ բանակցելու: Իրենք եկել են, էլեկտրասյուներ են ուզում տեղադրել գյուղում՝ հոսանք քաշելու համար, մենք թույլ չենք տալիս: Հոսանքը տանելու են այն տարածքներ, որոնք պատերազմի ժամանակ զբաղեցրել են: Բանակցությունների ավարտին կկարողանամ լրացուցիչ ինֆորմացիա տալ, հիմա դեռ չգիտենք, թե ինչով կավարտվեն բանակցությունները»,- ասաց նա: Մարտիրոս Հակոբյանն ասաց, որ տարածքում գտնվող ռուս խաղաղապահները չեզոք դիրքից հանդես չեն գալիս: «Երեկ բանավեճ ենք ունեցել ռուսների հետ, իրենք ցույց են տալիս, որ իբր թե չեզոք են, բայց էն, ինչ ասում են, մեր օգտին չէ, սա է ամբողջ խնդիրը»,- հավելեց նա:

Lragir.am,
17-05-2022 00:20