Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի ընտրանու կազմը հայտնի է

17-05-2022 14:17

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմը, որով ընտրանին կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, հայտնի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը թիմում ընդգրկել է հետևյալ բռնցքամարտիկներին. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:

Lragir.am,
17-05-2022 14:17