Արցախի խորհրդարանի ղեկավարին հանրագիր է ներկայացվել

18-05-2022 00:57

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները: ԱՀ կառավարության որոշմամբ հուլիսի մեկից դադարեցվում է բռնազավթված բնակավայրերի պետական հիմնարկներում աշխատած տեղահանվածների պարապուրդի վճարման գործընթացը: Հանրագրով ակնկալվում է խորհրդարանի ղեկավարի միջնորդությունը պարապուրդի վճարումները շարունակելու  հարցում: Արթուր Թովմասյանն ապրիլյան նիստում իր դիրքորոշումն էր հայտնել խնդրո շուրջ ընդգծելով, որ ՊՈԱԿ-րը պետք է լուծարել միայն աշխատակիցներին աշխատանքով ապահովելու դեպքում: ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Lragir.am,
18-05-2022 00:57