Պուտինի դուստրը ընտանիք է կազմել բալետի արտիստ Զելենսկիի հետ․ Der Spiegel

19-05-2022 14:06

Վլադիմիր Պուտինի դուստրը՝ Կատերինա Տիխոնովան, ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցներին, ընտանիք է կազմել Բավարիայի պետական ​​բալետի նախկին գեղարվեստական ​​ղեկավար Իգոր Զելենսկու հետ: Այս մասին ասվում է «Կարևոր պատմությունների» և Der Spiegel-ի հետաքննության մեջ: Լրագրողները տեղեկացել են, որ վերջին երկու տարիների ընթացքում Պուտինի դուստրը՝ Կատերինա Տիխոնովան, ավելի քան 50 անգամ թռչել է Մյունխեն: Իգոր Զելենսկին այս քաղաքում ապրում և աշխատում է 2016 թվականից: Լրագրողները նաև տվյալներ են ստացել Կրեմլի անվտանգության ծառայության աշխատակցի էլեկտրոնային փոստից, ով իբր Կատերինա Տիխոնովայի անձնական թիկնապահն է: Այդ փաստաթղթերի թվում են Տիխոնովայի, Զելենսկու և նրանց ենթադրյալ դստեր անձնագրերը, ով ծնվել է 2017 թ.: Անձնագրում, ըստ լրատվամիջոցների, նշվում է երեխայի հայրանունը՝ Իգորևնա: Զելենսկու մասին հարցին «Բավարիայի» բալետի Der Spiegel-ի աղբյուրը պատասխանել է, որ նա «ամենայն հավանականությամբ Պուտինի դստեր գործընկերն է»: 2018 թվականից Զելենսկին հանդիսանում է Ազգային մշակութային ժառանգության հիմնադրամի վերահսկիչ խորհրդի անդամ, որը պատասխանատու է Ռուսաստանի Դաշնության մարզերում մշակութային և կրթական համալիրների կառուցման համար: Նախագիծը նախաձեռնել է անձամբ Պուտինը: Զելենսկին ավարտել է ելույթները Բավարիայի բալետում 2022 թվականի ապրիլին, հնարավոր է՝ Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի պատճառով:

Lragir.am,
19-05-2022 14:06