Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական և անգլիական ակումբները

19-05-2022 16:33

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են այլ ակումբներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական ԶԼՄ-ները գրում են, որ Միլանի «Ինտեր»-ը հետաքրքրված է հայազգի կիսապաշտպանով: Մխիթարյանը կարող է վերադառանալ նաև անգլիական Պրեմիեր լիգա: Այլ աղբյուրների տեղեկություններով` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ասթոն Վիլա»-ն, «Տոտենհեմ»-ը և «Նապոլի»-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Իտալական «Ռոմա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին: Նոր պայմանագիրը Մխիթարյանի հետ նախատեսված է երկու տարով, սակայն հայ կիսապաշտպանը ավելի քիչ աշխատավարձ կստանա ներկայիս պայմանագրի հետ համեմատ: Գործող պայմանագիրը մայրաքաղաքային թիմի հետ վերջանում է հուլիսի 1-ին: Պայմանագրի ավարտից հետո հայ կիսապաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ: «Գայլերի» կազմում Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման, դարձել է4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Lragir.am,
19-05-2022 16:33