Ղազախստանը դուրս է եկել ԱՊՀ-ի հարկային համաձայնագրից

19-05-2022 17:19

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ընդունել է օրենք, որը դադարեցնում է երկրում Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների կառավարությունների միջեւ կնքված հարկային քաղաքականության սկզբունքների մասին համաձայնագրի գործունեությունը: Այս մասին հայտնում է news.am-ը: Նշվել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 1992թ., անկախ հետխորհրդային պետությունների կայացման շրջանում: Դրա նպատակը համաձայնեցված հարկային քաղաքականության իրականացումն էր՝ հարկման կանոնների միասնականացման հիման վրա: Ղազախ սենատորների կարծիքով՝ 2022թ. փաստաթուղթն այլեւս ակտուալ չէ:  

Lragir.am,
19-05-2022 17:19