Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին

19-05-2022 17:39

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-20-ն աշխատանքային այցով կգտնվի Թուրինում՝ (Իտալիա) մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցի շրջանակներում նախարար Միրզոյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների հետ:

Lragir.am,
19-05-2022 17:39