ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահ է, որ դաշինքը արագ որոշում կկայացնի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում

19-05-2022 19:15

ՆԱՏՕ -ի անդամ երկրները կկարողանան արագ որոշում կայացնել Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինքին միանալու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դանիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Վստահ եմ, որ մենք արագ որոշում կկայացնենք Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ ընդունելու մասին», – ասել է նա: Ստոլտենբերգը ընդգծել է, որ առաջին անգամ չէ, որ  ՆԱՏՕ -ի անդամ երկրների միջև կան տարաձայնություններ, նկատի ունենալով Թուրքիայի դիրքորոշումը այդ երկու երկրների անդամակցության շուրջ: Բայց, ըստ դաշինքի գլխավոր քարտուղարի, ՆԱՏՕ-ն միշտ էլ լուծում է գտնում:

Lragir.am,
19-05-2022 19:15