Հայաստանում է Լիտվայի Հանրապետության նախագահը

19-05-2022 20:00

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Օդականավակայանում հյուրերի դիմավորման պաշտոնական արարողությանը մասնակցել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այցի շրջանակում  նախատեսված են հանդիպումներ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում: Օրակարգում երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք հարցերի քննարկումն է:

Lragir.am,
19-05-2022 20:00