Որքան էր այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը

19-05-2022 21:36

ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության՝ մայիսի 19-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ Այսօր՝ մայիսի 19-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2800 մարդ: Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով: Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ: Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից:

Lragir.am,
19-05-2022 21:36