ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթին

19-05-2022 21:43

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթին՝ օրինագիծն ուղարկելով նախագահ Ջո Բայդենին ստորագրման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախաձեռնության օգտին, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից, 100 սենատորներից արդեն քվեարկել է 51-ը: Փաթեթը ներառում է ռազմական, տնտեսական և հումանիտար օգնություն Ուկրաինային: Կոնգրեսն ավելացրել է գումարը մինչև 40 միլիարդ դոլար՝ ի սկզբանե Բայդենի պահանջած 33 միլիարդ դոլարից: Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը և Պենտագոնը հորդորել են օրենսդիրներին շտապել՝ զգուշացնելով, որ մինչև մայիսի 19-ը իրենց ֆինանսական միջոցները կսպառվեն Ուկրաինային օգնելու համար: Օրինագծի ընդունմանը խոչընդոտել է հանրապետական Ռենդ Փոլը, ով պահանջում էր ավելի մեծ վերահսկողություն ծախսերի նկատմամբ:

Lragir.am,
19-05-2022 21:43