related topics
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ գլխավոր շտաբի պետ Մարկ Միլիի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: «Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սա Գերասիմովի և Միլիի առաջին զրույցն է Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմից հետո: