Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային զենքի նոր մատակարարումների մասին

19-05-2022 21:51

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի հեռահար հրետանի, անօդաչու թռչող սարքեր և հականավային հրթիռներ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո Բորիս Ջոնսոնը թվիթերում գրել է. «Ես նախագահին տեղեկացրեցի Ուկրաինայի պաշտպանությանը տրամադրվող աջակցության մասին, ներառյալ հեռահար հրետանին, «ափ-նավ» հրթիռները և անօդաչու սարքերը: Սա մեր լրացուցիչ ռազմական օգնության փաթեթի մի մասն է Ուկրաինային, 1,3 մլրդ ֆունտ ստեռլինգի չափով»:

Lragir.am,
19-05-2022 21:51